Jump to content

Տուրիսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուրիսի ամրոց
Castillo de Turís
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորTurís?[1][2]
ԵրկիրԻսպանիա
Կառուցված11-րդ դար
Ճարտարապետական ոճմիջնադարյան ճարտարապետություն
Ընթացիկ վիճակկիսավեր
Վերահսկվում էR-I-51-0010762
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Turís Վիքիպահեստում

Տորիսի ամրոց (իսպ.՝ Castillo de Turís), ամրոց Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջանում։ Սահմանափակ մեծությամբ, փոքր ռազմական կառույց է։ Արաբական ծագմամբ երկարավուն կառույցը ձգվում է հյուսիսից հարավ ուղղությամբ և մոտակա բնակավայրի անունից էլ ստացել է իր անվանումը[3]։ 2002 թվականի ապրիլի 24-ին ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում R-I-51-0010762 գրանցման համարի ներքո[4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը ունեցել է լրացուցիչ, ավելի լայն պարիսպ, որի նպատակն էր պաշտպանել ամրոցի մոտ գտնվող հասարակ ֆերմայի բնակելի շինությունը։ Այս առաջին պարսպի պահպանման վայրում պահպանվել են պարսպի և աշտարակների մնացորդներ, տեղադրված հյուսիս-արևելք։

11-րդ դարում կառուցվել է ամրոցի առաջին պարսպաշարը։ Նա զբաղեցնում էր ընդամենը 500 մ2 տարածք։ Կազմված է եղել օրատորիայից և պաշտպանիչ աշտարակից, որոնք իրար միացած են եղել կրկնակի պարսպով։

Օրատորիայում գտնվել է դամբարանը, որտեղ թաղվել է «սուրբ մարդը (մարգարեն)»։ Տեղացի բնիկները այցելել են այնտեղ Մեքքայի ուխտագնացության ժամանակ։ Պարսպի այդ հատվածը, կառուցվել է այնպես հարթ, որ միջնապատում կուտակվում է անձրջաջրերը, իսկ արտաքին պատի կողմում ուխտավորների համար պատրաստված է «փական», որ երբ պետ լինի թողնեն ջուրը հոսի։

11-րդ դարի սկզբներում կառուցվել է նաև պաշտպանիչ աշտարակ, որը ծառայել է որպես Մագրո գետի հովտով անցող ճանապարհը պաշտպանող փոքր «ջոկատի» կացարան։ Ամեն մի շինություն ունեցել է իր հատուկ մուտքը, նույնիսկ պաշտպանիչ աշտարակը։

11-րդ դարի երկրորդ կեսին, երբ Վալենսիայի տարածաշրջանը սկսեց ավելի զարգանալ, անհրաժեշտ էր ավելի լավ պաշտպանություն։ Կառուցվեց նոր դռնով պարիսպ, որը փոխարինեց հին դռանը։ Նոր դռան դիմաց գտնվում է 150 մ2 ծավալով ներքին բակը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. https://ceice.gva.es/va/web/patrimonio-cultural-y-museos/inventario-general
  3. E. Díes Cusí y J.L. Jiménez Salvador. Paneles informativos instalados en el lugar por el Ayuntamiento de Turís, la Diputación de Valencia y la Universidad de Valencia.
  4. «Dirección General de Patrimonio Cultural». www.cult.gva.es. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. «El Castellet (Turís, Valencia). Intervención arqueológica dentro del proyecto de consolidación y puesta en valor del castillo». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրիսի ամրոց» հոդվածին։